ԴԺՀ֊ի վարչապետը հրաժարական է տվել
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես այստեղ էի եկել որպես ճգնաժամային մենեջեր։ Անցած ամիսների ընթացքում շատ գործեր է հաջողվել անել, ԴԺՀ֊ը կայացավ որպես պետություն»,֊ մանրամասներ է նա։
Ըստ Բորոդայի խոսքերի՝ նա իր պաշտոնը զիջում է դաշտային հրամանատար Ալեքսանդր Զախարչենկոյին։