211652_close_icon
views-count3933 դիտում article-date 20:07 07-08-2014

Ջրհեղեղ՝ Աբխազիայի մայրաքաղաքում

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ողջ գիշեր տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ի թղթակիցը։ Քաղաքի որոշ շրջաններում, այդ թվում՝ կենտրոնի սեփական տների առաջին հարկերը ջրի տակ են անցել։ Քամուց բազմաթիվ ծառեր են կոտրվել։ Էլեկտրասնուցման խաթարման պատճառով կաթվածահար է եղել տրոլեյբուսների երթևեկությունը։ Սուխումիի հազարավոր բնակիչներ առանց հոսանքի են մնացել։

Նմանատիպ նյութեր