1090 դիտում
17:20 07-08-2014
Չորրորդ ամենամյա հայկական փառատոնը՝ Լոնդոնում
Օգոստոսի 3-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ չորրորդ ամենամյա հայկական փառատոնը` կազմակերպված Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից` ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Այս մասին է հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Փառատոնի բացմանը ելույթ ունեցան ՄԹ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Մարգարյանը, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հայոց առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բրիտանական համայնքների պալատի պատգամավոր Սթիվեն Փաունդը և Լոնդոնի Քենսինգթոն և Չելսիի թաղապետ Մեյգրիդ Քոնդոն–Սիմմոնդսը։
Փառատոնի հարյուրավոր մասնակիցները վայելեցին հայկական երաժշտություն ու պարեր, համտեսեցին հայկական ճաշատեսակներ, ինչպես նաև մասնակցեցին տարբեր միջոցառումների։ Առանձին տաղավարներով ներկայացված բրիտանահայ համայնքային կազմակերպությունները այցելուներին տրամադրում էին տեղակատվություն իրենց աշխատանքի և նախատեսվող միջոցառումների, Հայաստանի ու Արցախի վերաբերյալ։
Ռումինիայի հայ համայնքի հետ պայմանավորվածությամբ` փառատոնը ուղիղ հեռուստակամրջով կապվել էր Բուխարեստի հետ, որտեղ նույն օրը ևս անց էր կացվում հայկական փառատոն։
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
19:00 20-05-2015
Լոնդոնում մեկնարկել է ծաղկի ամենամյա փառատոնը
4358 դիտում
23:31 15-07-2019
Լոնդոում 8-րդ անգամ անցկացվել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2165 դիտում
16:25 08-09-2016
Դավիթ Տոնոյանը Լոնդոնում մասնակցել է Լոնդոնում ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը
Այս բաժնից
1240 դիտում
23:06 26-11-2024
Սիրիան հայտարարել է Իսրայելի հարվածների մասին
1198 դիտում
22:40 26-11-2024
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումները
1225 դիտում
21:53 26-11-2024
ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ