211652_close_icon
views-count4358 դիտում article-date 23:31 15-07-2019

Լոնդոում 8-րդ անգամ անցկացվել է ամենամյա Հայկական ամառային փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 14-ին Լոնդոնի Իլինգ թաղամասում 8-րդ անգամ անցկացվեց ամենամյա Հայկական ամառային փառատոնը (Armenian Summer Festival), որը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի հովանու ներքո: Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Արամ Արարատյանը, ՄԹ խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը և Ռուպա Հաքը, Իլինգի քաղաքապետ Աբդուլա Գուլեյդը: Փառատոնի հարյուրավոր մասնակիցները և հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հայկական արվեստը՝ երաժշտությունը և պարերը, համտեսելու հայկական ճաշատեսակներ։ Առանձին տաղավարներով ներկայացված էին մի շարք բրիտանահայ համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև հայկական բրենդներ՝ այցելուներին ներկայացնելով իրենց գործունեությունը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը, ավանդույթները և պատմությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր