Լոնդոնում մեկնարկել է ծաղկի ամենամյա փառատոնը
Այսօր առավոտյան Լոնդոնում մեկնարկել է «Chelsea Flower Show» ամենամյա ծաղկի փառատոնը: «Chelsea Flower Show»-ն շոու է՝ նվիրված գարնանը, որի համար այն նաև անվանում են «Գարնանային մեծ շոու» Այն Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ծաղկային շոուն է, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների և այգեգործության սիրահարների։
Ամեն տարի այն անցկացվում է Լոնդոնի կենտրոնում՝ Այգեգործության թագավորական միության նախաձեռնությամբ։
Ամբողջ Մեծ Բրիտանիայից այսօր մայրաքաղաք են ժամանել այգեգործներ և լանդշաֆտների դիզայներներ, ովքեր ներկայացնելու են գեղեցիկ աշխատանքներ, փոքրիկ պարտեզներ՝ զարդարված գունավոր տարատեսակ ծաղիկներով։