Վճռական դատապարտում. Վարդենիս-Սոթքի մերձակայքում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 14-ամյա երեխա, որը հիմա գտնվում է հիվանդանոցում. ՄԻՊ
Վճռական դատապարտում. այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ հարվածներ են հասցրել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս -Սոթքի քաղաքացիական բնակավայրի մերձակայքում:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը, հավելել է.
«Վիրավորվել է 14-ամյա երեխա, որը հիմա գտնվում է հիվանդանոցում: Եղել են նաև այլ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և կարտոֆիլ բերքահավաքի համար դաշտում աշխատող քաղաքացիներ:
Այս տեղեկատվությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար հաստատեցին տեղի համայնքի ղեկավարը և քաղաքացիական բնակչությունը: Ես քիչ առաջ հատուկ առաքելություն ուղարկեցի հիվանդանոց»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Strongly condemning: this morning, Azerbaijani armed forces launched drone strikes near Vardenis Sotk civilian community...
Опубликовано Arman Tatoyan Среда, 14 октября 2020 г.