Ծանրաձողի հրման մրցաշար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց առօրյայի հագեցվածությանը, առողջ ու ակտիվ կենսակերպին, ինչպես նաև ֆիզիկական կատարելագործմանն ուղղված միջոցառումները:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մարզասենյակում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց պառկած դիրքում ծանրաձողի հրման մրցաշար թեթև, միջին և ծանր քաշային կարգերում: 29 դատապարտյալ մասնակցեց միջոցառմանը՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ և պատրաստվածություն:
Քաշային բոլոր կարգերում մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներին շնորհվեցին պատվոգրեր: