Իրանը պատրաստ է օգնություն տրամադրել իրաքյան քրիստոնյաներին
Իրանը պատրաստ է օգնություն տրամադրել իրաքյան Մոսուլ քաղաքի քրիստոնյաներին, ովքեր ստիպված լքել են քաղաքը։ Այս մասին Իրաքի խորհրդարանում հայտնել է Բաղդադում Իրանի դեսպան Հասան Դանաիֆերը։
«Իրանը պատրաստ է օգնել ստիպված իրենց բնակելի տարածքները լքած քրիստոնյաներին»,֊ դեսպանի խոսքերը մեջբերում է «ИРНА» գործակալությունը։
Հիշեցնենք, որ հազարավոր քրիստոնյա ընտանիքներ ստիպված են եղել լքել Մոսուլ քաղաքը տեղափոխվելով երկրի այլ շրջան՝ «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» խմբավորման գրոհայինների հարձակումների պատճառով, ովքեր պահանջել են անհապաղ իսլամ ընդունել, տուգանք վճարել կամ լքել տարածքը։