1117 դիտում
13:41 25-01-2019
ԱՄՆ-ն պատրաստ է Վենեսուելային 20 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել
Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Վենեսուելային: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Մենք պատրաստ ենք Վենեսուելայի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերել: ԱՄՆ-ն պատրաստ է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել»,- ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով՝ այդ օգնության միջոցով հնարավոր կլինի մասնակիորեն լրացնել սննդի ու դեղամիջոցների պակասը:
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն հունվարի 23-ին հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր ղեկավար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ճանաչում է Գուաիդոյին՝ պահանջելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ում նրանք չեն համարում երկրի օրինական ղեկավար, ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ:
Վենեսուելայի պաշտպանության նախարարը կատարվածն անվանել է երկրում օրինական իշխանությունների, ժողովրդավարության ու լեգիտիմ նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ պետական հեղաշրջում:
Նմանատիպ նյութեր
2666 դիտում
12:04 24-03-2020
2021 թ. ԱՄՆ-ն Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն. ինֆոգրաֆիկա
2635 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
1507 դիտում
12:03 22-07-2014
ԱՄՆ Պաղեստինին 47 մլն դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի
Այս բաժնից
1138 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
907 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
862 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ