1936 դիտում
16:25 06-08-2014
Նոր ջրագծեր` Ներքին Շենգավիթում
198 միլիոն դրամ է հատկացրել «Երեւան Ջուր» ընկերությունը մայրաքաղաքի ամենախնդրահարույց թաղամասերից մեկի՝ Ներքին Շենգավիթի ջրամատակարարման բարելավման հերթական ծրագրի իրականացմանը: Այս մասին է հայտնում «Երեւան Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունը: Հերթական, որովհետեւ երկու տարի առաջ արդեն փոխվել էին ջրագծերը 1-ին եւ 7-րդ փողոցներում, ինչպես նաեւ 4-րդ ու 11-րդ փողոցների մի մասում: Ճիշտ է, ներկայիս ծրագիրը նույնպես մասնակի բնույթ է կրում (ինչը բացատրվում է միջոցների անբավարարությամբ եւ բաշխիչ ցանցի տեխնոլոգիական առանձնահատկություններով), սակայն թույլ է տալիս արմատապես լուծել 4-րդ, 6-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների բնակիչների խնդիրները:
Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, նշված փողոցները ջուր են ստանում հարակից տարածքով անցնող խոշոր՝ 1200մմ տրամագիծ ունեցող նախկինում տարանցիկ ջրատարից, որն այսօր կորցրել է իր նշանակությունը: Գործող ջրամատակարարման սխեմայի աննպատակահարմարությունը շահագործման տեսակետից ակնհայտ էր: Նման տրամագծով ջրատարի լցնելն արդեն իսկ խնդրահարույց էր, ինչի պատճառով շատ դեպքերում հնարավոր չէր լինում բաշխիչ ցանցում ապահովել բավարար ճնշում: Բացի այդ, հնամաշ խողովակից առկա էր ջրի զգալի կորուստ: Փոխարենը որոշվեց կառուցել ավելի «համեստ»՝ տեղական նշանակության ջրագիծ, որի թողունակությունը սակայն միանգամայն բավարար է թաղամասի կարիքները հոգալու համար, ինչպես նաեւ նորացնել տվյալ ջրատարից անմիջականորեն սնուցվող թվով չորս փողոցների ֆիզիկապես մաշված, շատ տեղերում վթարված ջրագծերը: Իսկ նման դեպքերում ընկերությունը նաեւ իր միջոցներով բնակիչների ջրաչափերը վերատեղադրում է փողոցում՝ ապօրինությունների դեմ պայքարի, իրացվող ջրի քանակի ճշգրիտ հաշվարկի եւ տեսուչների կողմից սպառողներին ավելորդ անհանգստություն չպատճառելու նպատակով:
Հունիսի կեսին սկսելով աշխատանքները՝ կապալառու «Էմօշին» ՍՊԸ-ն նախ ապամոնտաժեց կոռոզիայի ենթարկված եւ տեխնիկապես անբավարար վիճակում գտնվող մետաղյա ջրագծերը, ապա ձեռնամուխ եղավ հիմնական` 220 մմ տրամագծով 867 մետր երկարությամբ, 160 մմ տրամագծով 670 գծամետր և 110 մմ տրամագծով 370 գծամետր պոլիէթիլենե խողովակաշարի մոնտաժմանը: Միաժամանակ, նոր ջրագծերի կառուցմանը զուգահեռ մոտ 300 ընտանիքի համար արդեն տեղադրվել են բետոնե հորեր, որտեղ նախատեսվում է ստեղծել ջրաչափական հանգույցներ: Ընդ որում ջրաչափը, զտիչը, փականը բաժանորդին կտրամադրի «Երևան Ջուրը»: Իսկ փողոցների նոր ջրագծերը մասնավոր տնատիրությունների ներքին ցանցին միացնելու համար կկառուցվի մոտ 3000 գծամետր 25մմ տրամագծի խողովակաշար:
Նախատեսվում է կառուցել ևս 15 դիտահոր` ջրաբաշխիչ հանգույցների, ջրի ճնշման կարգավորիչների եւ հակահրդեհային հիդրանտների տեղադրման համար:
Ծրագրի շնորհիվ Ներքին Շենգավիթում կբարձրանա ջրամատակարարման հուսալիությունը, կնվազի ջրի կորուստն ու կկարգավորվի ջրի ճնշումը: Իսկ վթարների բացակայությունը նաեւ կնպաստի ջրի որակի ապահովմանը: Ճիշտ է, աշխատանքները ըստ պայմանագրի նախատեսվում է ավարտել հոկտեմբերին, սակայն հաշվի առնելով սպառողների կարիքները, շինարարներն անում են ամեն ինչ որքան հնարավոր է շուտ տարածքի ջրամատակարարման նոր ցանցը շահագործման հանձնելու համար:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
21:32 31-07-2014
Նոր ջրագծեր Արաբկիրում
1052 դիտում
16:50 22-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատւմ է. Ջրաշենում նոր ջրագծեր անցկացվեցին
Այս բաժնից
829 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
970 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1183 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը