2282 դիտում
14:08 21-11-2020
ԼՂ-ում խաղաղության պահպանումը ՌԴ-ն համարում է իր առաջնահերթություններից մեկը․ Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարել է ՌԴ-ի առաջնահերթություններից մեկը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար, հաղորդում է [url=https://ria.ru/20201121/karabakh-1585656362.html?fbclid=IwAR0cQgJ85pqP_5IXJNu2yisyN_NJ_sIFcy4dPFRTAdGu6PUJhW5mp6OCKSY]ria.ru[/url]-ն։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը համարում ենք մեր առաջնահերթություններից մեկը։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները տարածաշրջանում կայունության ամրապնդման համար։ Դուք արդեն նշեցիք մի շարք աշխատանքներ, որոնք կատարվում են այս տարածաշրջանում․ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաև այժմ ակտիվ աշխատանք է տարվում գերիների և ձերբակալված անձանց փոխանակման հարցով, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները, հարազատների և մերձավորների մոտ»,- ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն։
Նմանատիպ նյութեր
3426 դիտում
17:52 18-11-2021
Փաշինյանը Հայաստանի առաջնահերթություններից է համարում եվրասիական ինտեգրացիան
4624 դիտում
01:24 06-08-2014
Խաղաղության պահպանումը ռազմական գաղտնիք է . Վահե Ղազարյան
1284 դիտում
14:16 26-03-2022
ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել խաղաղության պահպանումը․ ՀՅԴ
Այս բաժնից
1000 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
583 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը