211652_close_icon

Աֆղանցի զինծառայողը կրակ է բացել Քաբուլի ակադեմիայում

views-count1504 դիտում article-date 23:48 05-08-2014
Աֆղանստանի բանակի զինծառայողը կրակ է բացել Քաբուլի ակադեմիայում, ինչի հետևանքով վիրավորվել են նրա գործընկերներն ու օտարերկրյա ուսանողներ: Ըստ Աֆղանստանի Պաշտպանության նախարարության տվյալների՝ զինված ահաբեկիչը զոհվել է, իսկ տուժածների թիվը ճշտվում է: BBC-ի տեղեկություններով, տուժածների մեջ կա 1 բրիտանացի: Նշենք, որ Քաբուլի բրիտանական ռազմական ակադեմիան բացվել է անցյալ տարվա հոկտեմբեր ամսին:

Նմանատիպ նյութեր