1093 դիտում
19:00 05-08-2014
Ռումինիայի դեսպանն ԱԻՆ-ում
Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Նախարարը շնորհավորեց Ս. Վասիլեին` դեսպանի պատասխանատու գործը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այցելելու համար: Ներկայացնելով նախարարության կառուցվածքն ու ձեռքբերումները` նախարարն անդրադարձավ Գառնիի դիտարանին, Բալահովիտում հիմնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին, Ստեփանավանի օդանավակայանին:
- Մեր գործառույթները շատ են, - նշեց նախարարը, - մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ և փորձում ենք անհրաժեշտության դեպքում հնարավորինս արդյունավետ օգնել այլ երկրների:
Դեսպան Սորին Վասիլեն ևս շնորհակալություն հայտնեց` նախարարության կառուցվածքն մանրամասն և տպավորիչ ներկայացնելու համար.
-Տպավորիչ էր հատկապես արտակարգ իրավիճակների նախարարության` սեփական օդանավակայան ունենալու փաստը: Մենք, ցավոք, չունենք ԱԻ նախարարություն, բայց ունենք ընդհանուր դեպարտամենտ, որի գործառույթների մեջ է մտնում արտակարգ իրավիճակներին արձագանքելը:
Դեսպանն անդրադարձավ նաև Ռումինիայում հայ համայնքի հետ ակտիվ համագործակցությանը, ԱԻ նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիներ ստեղծելուն.
-Մեր երկրների հարաբերություններն ունեն պատմական լուրջ հիմքեր: Դուք և Ձեր նախարարությունը բավական մեծ փորձ ունեք: Կարծում եմ, որ փորձի փոխանակումն օգտակար և արդյունավետ կլինի երկու երկրների համար:
Հանդիպման վերջում դեսպանը, նախարարի ուղեկցությամբ, շրջեց նախարարության շենքում, ծանոթացավ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
4135 դիտում
15:30 16-05-2018
Ռումինիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջիկայում կշարունակեն ամրապնդվել. Ռումինիայի վարչապետ
5024 դիտում
23:10 09-01-2018
Ռումինիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարին
Այս բաժնից
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը