211652_close_icon
views-count1989 դիտում article-date 19:31 05-08-2014

Ապօրինի ձկնորսություն Եղեգիս գետից

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Վայոց Ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 17.15-ին, Շատին գյուղի վարչական տարածքով հոսող Եղեգիս գետի ափից, էլեկտրահարման եղանակով, ապօրինի ձկնորսություն կատարելիս, հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Գ.-ին և 1985 թ. ծնված Կարո Ս.-ին: Էլեկտրահարման եղանակով որսած 64 ձկները, ձկնորսական ցանցը, էլեկտրահարման հարմարանքը, 187 մ էլեկտրական հոսանքի մալուխն առգրավված են: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր