Կամավոր հանձնել է ատրճանակ
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 13.55-ին, 1968 թ. ծնված Հասմիկ Զ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ առանց փամփուշտների, ու հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն /ազատամարտիկ, մահացել է 1993 թ./, ինքն ատրճանակը հայտնաբերել է տանը, մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]