slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու դատավճիռը բողոքարկելու են
211652_close_icon

17 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու դատավճիռը բողոքարկելու են

views-count6422 դիտում article-date 13:54 25-07-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Վահե Ղուկասյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ Արտյոմ Կարապետյանի՝ «Շեկոյի» սպանության համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ դատավճիռը դեռ իրեն չեն փոխանցել, սակայն, երբ այն արդեն իր ձեռքի տակ լինի, անպայման կբողոքարկի: Մինչեւ այդ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավճռին, ասել էր. «Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չի: 7 վկա դատարանում կանգնում ասում է, որ առաջինը Վահե Ղուկասյանին են կրակել: Նա հետո է գնացել, զենք վերցրել, կրակել, բայց դա հիմք չեն ընդունում՝ ասելով, թե առաջին ցուցմունքներն են իրենց պետք: Հետո՝ այն տղան, որ առաջին ցուցմունքով ասում է, թե 2 ժամ հետո իջնելով մեքենայից՝ խանութի մոտ նոր կրակոցի ձայն է լսել: Իսկ 1 ամիս հետո նոր ցուցմունք է տալիս եւ ասում, թե՝ չէ, ես մեքենայի մեջ էի: Այդ երեխայի առաջին ցուցմունքը հիմք չեն ընդունում, իսկ նրանց առաջին ցուցմունքն են ընդունում: Այսինքն` այս 1 տարվա դատավարությունը առոչինչ էր, եթե նման վճիռ պետք է ընդունեին այդքան քննություններից հետո: Հայաստանում նման բան լսե՞լ էիք»: Վարդան Ղուկասյանի խոսքով՝ ամբողջ քաղաքը եւ մարզը զարմացած է այդ վճռից: «Բոլորս էլ կողմ ենք, որ նմանատիպ արարքները պետք է պատժվեն եւ զգան, որ օրենքը գերակայում է մեր երկրում: Բայց, երբ օրենքը միայն այս ազգանվան վրա է անդրադառնում, դա էլ լավ բան չէ»,- նշել էր նա: Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, ասել էր . «Կապրենք, կտեսնենք, վերեւն Աստված կա»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2013թ. ապրիլի 23-ին Գյումրիի Շիրակացի 54Բ շենքի մոտից փոխհրաձգության հետեւանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինս հիվանդանոցում մահացել էր: Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ Շեկոյի վրա ինքն է կրակել:

Նմանատիպ նյութեր