1445 դիտում
22:51 04-08-2014
Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը հրաժարականի դիմում է տվել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ֊ները։
«Դիմումը գրվել էր դեռ հուլիսի 25֊ին։ Պատճառը Ուկրաինայի նախագահի և ԱԱՊԽ քարտուղարի միջև ծագած տարաձայնություններն են, մասնավորապես լրատվական քաղաքականությանը վերաբերող»,֊ իրադրությանը ծանոթ անանուն աղբյուրի խոսքերը մեջբերում են պարբերականները։
Միաժամանակ նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռ չի ստորագրել Պարուբիյի հրաժարականի դիմումը, քանի որ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան։
Ըստ ուկրաինական ԶԼՄ֊ների տվյալների՝ նոր քարտուղար կարող է նշանակվել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն։
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
23:12 11-08-2014
ԱԱՊԽ֊ն կոչ է անում Լուգանսկի և Դոնեցկի խաղաղ բնակիչներին լքել իրենց տները
11524 դիտում
09:18 19-04-2016
Միհրան Պողոսյանին նախագահականից մտերմաբար խորհուրդ են տվել հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1921 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1321 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1153 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ