Ֆրանսիայում անտառային հրդեհներ են մոլեգնում. տարհանվել է ավելի քան 10.000 մարդ
Ֆրանսիայի հարավում չդադարող անտառային հրդեհների պատճառով այս գիշեր մոտ 10.000 մարդ է տարհանվել, հաղորդում է Ria Novosti-ն։
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հրդեհի տարածքը հասել է 400 հեկտարի։ Կրակը սկսել է տարածվել դեպի մոտակա Լոնդ-լե-Մոր և Կապ Բենատ բնակավայրերը, ինչի պատճառով էլ տարհանվել է բնակչությունը։
Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ հավելյալ 2 ինքնաթիռներ տրամադրելու խնդրանքով։ Ներկա պահին հրդեհների դեմ պայքարին ներգրավված է 19 հատուկ ինքնաթիռ և շուրջ 2000 հրշեջ-փրկարար։