211652_close_icon

20 տարի սպասել եմ, եթե ալիևյան վարչախումբը քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ. Մանվել Գրիգորյանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին

views-count57746 դիտում article-date 19:51 04-08-2014
1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ին տված հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին: Գեներալի հետ մեր հարցազրույցը ներկայցնում ենք ստորև․ [b]-Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:[/b] – Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու: [b]- Իսկ ձեր նշած բախումների առթիվ կարող եմ ասել, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ Ալիևը նման խաղեր է տալիս ինչ որ բան հասկացնելու համար:[/b] -Ցավալի է, որ նրա խաղերի հետևանքով հրաշալի հայորդիք են զոհվում: Փառք նրանց: Փառք սահմանը պահող մեր զինվորներին, ես միշտ էլ հավատացել եմ հայ զինվորին, ու գիտեմ, որ նա պատրաստ է իր սրբությունները` մորը, ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու: [b]-Ալիևը ադրբեջանցի զինվորների կյանքի գնով ուզում է իր դիրքերը ամրապնդել և հայրենասեր երևալ:[/b] -Բայց ինչպես միշտ, ակնպես էլ վերջին օրերի դեպքերը ցույց են տալիս, որ մեր բանակը զինվորից մինչև նախարար ու Գերագույն Գլխավոր հրամանատար պատրաստ է հակահարված տալուն, և թշնամու երազանքը մնում է անհաս: Մենք Երկրապաներս 24 ժամ բանակի կողքին ենք, որովհետև բանակը մեր զավակն է: Հանրապետության բոլոր շրջաններում հատկապես սահմանամերձ գյուղերում 24 ժամ շարունակ գործում են Երկրապահ բաժանմունքները, ուր հավաքագրված են պատերազմի բոհով անցած տղերքը: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: 1994 Թվականին նրանք են մեզանից ծնկաչոք զինադադար խնդրել: 20 Տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ: Զրուցեց ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ

Նմանատիպ նյութեր