«Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել Դանի Ալվեշին
Միլանի «Ինտեր»-ը քննարկում է «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեշին ձեռք բերելու տարբերակը, հայտնում են իտալական լրատվամիջոցները
Իտալական ակումբը պատրաստ է շահավետ պայմաններով պայմանագիր առաջարկել բրազիլացի խաղացին:
Նշվում է, որ տեղափոխությունը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե կատալոնյան ակումբը համաձայնվի փոխզիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում: