211652_close_icon
views-count1934 դիտում article-date 16:06 20-06-2014

Մոսկովյան դատարանը վճռեց ազատել Հրաչյա Հարությունյանին նախնական կալանքից. ԶԼՄ-ներ

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր որոշում է կայացրել չերկարաձգել КамАЗ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը, ով մեղադրվում է մերձմոսկովյան շրջանում ուղևորատար ավտոբուսի հետ իր կողմից վարած բեռնատարի բախման հետևանքով 18 մարդու մահվան մեջ: Դատարանը խախտումներ է հայտնաբերել 2013 թվականի դեկտեմբերի 13-ի՝ Տվերի դատարանի կայացրած որոշման մեջ և նյութերն ուղարկել վերանայման: Իսկ դեկտեմբերյան դատական որոշումից հետո մի քանի անգամ երկարաձգվել է Հ. Հարությունյանին կալանքի տակ պահելու որոշումը: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չի անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել է երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր