ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված զինծառայողին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Այս մասին է տեղեկացնում ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։