Մեքսիկայում 70 ներգաղթյալ է ազատվել
Մեքսիկացի իրավապահները 70 անօրինական ներգաղթյաների են ազատել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ներգաղթյալների թվում եղել են Հոնդուրասի, Սալվադորի, Գվատեմալայի, Նիկարագուայի և Կուբայի քաղաքացիներ։
Ներգաղթյալների ազատ արձակման հատուկ գործողությանը մասնակցել է ոստիկանությունը, բանակն ու ծովային հետևակը։