211652_close_icon
views-count4378 դիտում article-date 17:59 02-08-2014

Նախախորհրդարանի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճման մասին

Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճման մասին, որում, մասնավորապես, ասվում է. «Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետևանք է: Ստատուս-քվոն որոշիչ մասով ձևավորվել և պահպանվում էր որպես այդ ուժերի միջև աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք: Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արևմուտքը և Ռուսասատանը, վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի և ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից: Այս ամենի հետևանքով, հատկապես՝ սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական և վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արևմուտքը ցանկանում է կասեցնել: Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը: Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի և նրա բանակի ուսերին: Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաև շոշափելու միջազգային ռեակցիան: Ուստի Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու և Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը: Միևնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության և անձնազոհության համար և մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին»:

Նմանատիպ նյութեր