15724 դիտում
10:44 07-08-2020
Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, այս անգամ պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների` այս տարի` հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ, հանրությունն ականատես չեղավ պաշտոնյաների, որոնք մեկնեցին սահման, սելֆիներ արեցին զինվորների հետ: Սակայն բոլորս ենք հիշում, թե ինչ իրավիճակ էր տարիներ առաջ` Ապրիլյան պատերազմի թեժ օրերից հետո, տարբեր պաշտոն-1 յաներ, պատգամաւխրներ, լրագրողներ, նաև տարբեր անհատներ առիթը բաց չէին թողնում առաջնագիծ մեկնելու, այնտեղից լուսանկարներ հրապարակելու համար` հայտարարելով, թե զինվորների կողքին են և անգամ ամենափոքր օգնությունն էլ փորձում էին գովազդել:
Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սահմանային այս լարվածությունից հետո էլ մի շարք պատգամավորներ, պաշտոնյաներ, գործարարներ, հայտնիներ անձամբ են դիմել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին` սահմանագիծ մեկնելու ցանկությամբ, սակայն մերժում են ստացել: Մեր տեղեկություններով` զինված ուժերի ղեկավարությունը նրանց հստակ ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսայիև համավարակով պայմանավորված` նպատակահարմար չէ գնալ սահմանագիծ և շփվել զինվորների հետ:
Բացատրվել է, որ այդպես փորձ է արվում կանխարգելել վարակի տարածումը բանակում: Ընդ որում, նկատենք, որ Պաշտպանության նախարարությունն օգոստոսի 5-ին հայտարարություն էր տարածել և ընդգծել, որ անգամ նորակոչիկների երդման արարողության ժամանակ թույլ չեն տալու ծնողների ներկայությունը: Եվ, բացի այս արարողությունից, փաստորեն առհասարակ առաջնագծում ծառայող զինվորների հետ շփում որևէ մեկին չի թույլատրվել, չնայած դիմողների պակաս չի եղել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1971 դիտում
08:00 23-07-2015
Պաշտոյաների «սահմանային սելֆիներն» ուշանում են. «Ժողովուրդ»
5071 դիտում
09:01 28-09-2022
Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»