211652_close_icon
views-count796 դիտում article-date 19:05 05-09-2023

ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասին զեկուցել է Բրյուսելին

Եվրամիության դիտորդական առաքելությունը մտահոգությամբ է հետևում վերջին օրերին հայ–ադրբեջանական սահմանին լարվածության աճին և փոխհրաձգություններին։

Այս մասին հայտարարել է ԵՄ առաքելությունը X–ի միկրոբլոգում։

Հայտնել ենք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել է նաև ականանետեր և անօդաչու սարքեր: Հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

«Մեր պարեկները մշտադիտարկում են սահմանային տարածքները և հակամարտության հատվածները՝ զեկուցելու ռազմական գործողությունների և անվտանգության պահպանման մասին»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ:

Առաքելությունից նաև նշել են, որ իրենց մշտադիտարկումների մասին արդեն զեկուցել են Բրյուսել։

Նմանատիպ նյութեր