Չինաստանում էլեկտրակայանի պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել
Չինաստանի Հուբեյի նահանգի Դանյան քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նշված վայրում գտնվող քիմիական գործարանում, որտեղ էլեկտրակայանի պայթյունից զոհվել է 21 մարդ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս 5 մարդ տուժել է, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: