Երկրաշարժ՝ Ալժիրում․ գրանցվել է 6 զոհ, 420 վիրավոր
Ալժիրի մայրաքաղաքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 6 մարդ, ևս 420֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ երկրի առողջապահության նախարարության աղբյուրիների փոխանցման, վիրավորների մեծ մասը թեթև վնասվածքներ են ստացել, նրանցից 7֊ը վիրահատության կարիք ունեն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Ալժիրի Բոլոգին թաղամասից 19 կմ դեպի հյուսիս֊արևելք։
Ցնցումները մայրաքաղաքի և նրա արվարձանային տարածքի բնակչության շրջանում խուճապ են առաջացրել։ Վախեցած մարդիկ լուսամուտներից դուրս են նետվել, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ։