«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է այն կարծիքը, թե գտնվում է վատ մարզավիճակում: «Ինձ զայրացնում է, որ մարդիկ իմ մասին տհաճ խոսքեր են ասում: Իմ մտերիմները գիտեն, թե ինչպես եմ ինձ պահում: Ինձ տհաճ է, երբ ինչ որ մեկը կասկածում է և ասում, թե ես չաղ եմ: Խիստ տհաճ է:
Դժվար է նման մեղադրանքներից պաշտպանվել: Ես միշտ լիարժեք մարզվում եմ, քանի որ պրոֆեսիոնալ եմ: Խաղի ժամանակ ինձ չեմ խնայում:
Իսկ եթե ինչ որ մեկը համարում է, թե ես գիշերները այստեղ այնտեղ թրև եմ գալիս, ապա դա բացարձակ սուտ է», ասել է Համեսը: