Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի նորեկ Խամես Ռոդրիգեսը կարծում է, որ հիմա Կոլումբիան երկրպագում է «Արքայական ակումբին»: Նրա խոսքերով կոլումբիացիները աջակցել են այն ակումբին, որի կազմում նա հանդես է եկել:
«Հիմա 45 մլն կոլումբիացիները երկրպագում են «Ռեալ»-ին: Նրանք հաջողություն են մաղթում «Ռեալ»-ին: Կոլումբիան միշտ ինձ աջակցել է և ցանկացել է միայն հաջողություն: Ես սիրում եմ նոր մարտահրավերներ և հաղթանակներ: «Ռեալ»-ի հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճելու հնարավորություն ունեմ»,-նշել է Խամեսը: