211652_close_icon
views-count1286 դիտում article-date 15:32 31-07-2014

Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ. կատարողը ձերբակալված է

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1985 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է նաև, որ նա մեկ այլ ավազակային հարձակում էլ հունիսի 16-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական տարածքում, կատարել էր Վարդուհի Հ.-ի նկատմամբ: Էդգար Գ.-ն ձերբակալված է: Քննությունը վարում է ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր