Կական իր առաջին գոլն է խփել «Սան Պաուլու»-ի կազմում. տեսանյութ
Բրազիլիական «Սան Պաուլու» վերադառնալուց հետո «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կական իր առաջին գոլն է խփել: Բրազիլացին գրավել է «Գոյաս»-ի դարպասը: Այդուհանդերձ այդ գոլը «Սան Պաուլու»-ին չի փրկել պարտությունից: Խաղն ավարտվել է «Գոյաս»-ի 2:1 հաշվով հաղթանակով:
Հիշեցնենք, որ 32-ամյա կիսապաշտպանը տեղափոխվել է ամերիկյան «Օրլանդո Սիթի», սակայն մինչ ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի մեկնարկը Կական վարձավճարով հանդես կգա «Սան Պաուլու»-ի կազմում: