211652_close_icon
views-count2041 դիտում article-date 10:44 31-07-2014

Հալեպում հրասանդների պայթյունից 4 հայ է զոհվել

Հուլիսի 30-ին Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ շրջանի վրա զինված գրոհայինները կրկին հրասանդներ են նետել: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, հրասանդներից մեկը պայթել է Նոր Գյուղի Զվարթնոց հայկական եկեղեցու մոտ: Պայթյունից զոհվել է Արաքսի Արուշյան-Խաչատուրյանը: Վերջինիս քույրը՝ Ազնիվ Արուշյանը, ժամեր առաջ էր զոհվել հրասանդի պայթյունից: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Ակվազյանը: Հրասանդ է ընկել նաև Ջալաա շրջանում, ինչի պայթյունից ևս մեկ հայ է զոհվել՝ Սոնա Պալքյանը: Իսկ կեսօրին նույն շրջանում կրկին հրսանդի պայթյունից զոհվել է Գևորգ Գալեմճյանը:

Նմանատիպ նյութեր