Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հուլիսի 31-ին հանրապետության լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ; Օգոստոսի 1-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
[img]/ups/images/0792944001406786476399059.jpg[/img]
Երևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0813737001406786529390077.jpg[/img]