211652_close_icon

ԱՄՆ մտադիր է Իրաքին 1 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա վաճառել

views-count1465 դիտում article-date 13:00 11-06-2014
ԱՄՆ-ը մտադիր է Իրաքին վաճառել շուրջ 1 մլրդ դոլարի զենքի տարբեր տեսակներ և ռազմական տեխնիկա։ Այս մասին հունիսի 10֊ին հայտնել է ԱՄՆ պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջեն Պսակին, փոխանցում է ITAR-TASS-ը։ «Մենք վերջերս ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել ենք 1 մլրդ դոլարի չափով զենքի հավելյալ վաճառքի մասին»,- հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։ Նշվում է, որ անցյալ տարվա վերջին ԱՄՆ Իրաքին է փոխանցել լրացուցիչ քանակությամբ BELL-IA-407 ուղղաթիռներ։ Բացի այդ, այս ամառ Իրաքին կփոխանցվեն նաև 10 Scan Eagle հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև, ըստ ամերիկյան դիվանագետի խոսքերի, շուտով կիրագործվի «Ապաչ» մարտական ուղղաթիռների մատակարարման գործարքը։

Նմանատիպ նյութեր