Ֆրանսիան Լիբիայից տարհանում է իր քաղաքացիներին
                        Ֆրանսիան Լիբիայից իր քաղաքացիների տարհանում է սկսել։ Պատճառը երկրում իրադրության վատթարացումն է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Մոտ 100 քաղաքացի նավով Ֆրանսիա կուղևորվեն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ֊ը կոչ էր արել Լիբիայում գտնվող ֆրանսիացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել պետության տարածքը։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

