Հազարավոր եգիպտացիներ հեռանում են Լիբիայից իսլամիստների պատճառով
                        Լիբիայում տիրող շարունակական հակամարտությունների հետևանքով ավելի քան 25 հազար եգիպտացի է հեռացել երկրից: 
Նրանց մեծ մասը ստիպված է եղել հայրենիք վերադառնալ Թունիսի տարածքով, հայտնել է Եգիպտոսի արտգործնախարարը: 
Եգիպտացիների՝ Լիբիան լքելու ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետության» զինյալները հրապարակայնորեն սպանեցին 21 քրիստոնյա եգիպտացիների: 
Թե քանի եգիպտացի  է ապրում Լիբիայում ներկայումս հայտնի չէ: Ըստ վերլուծաբանների՝ նրանց թիվը կարող է լինել մի քանի տասնյակ հազար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

