ԱՄՆ֊ում պայթյուն է գրանցվել․ զոհվել է 1 մարդ
ԱՄՆ֊ի Միսիսիպի նահանգի Մոս֊Փոինթ ձկների վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ֊ները, պայթյունի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 3֊ը վիրավոր են։
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է վառելանյութի տարան։ Միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։
Ձեռնակությունը պատկանում է Omega Protein ընկերությանը, որն ունի մոտ 300 աշխատող։
Գործարանի աշխատանքները միջադեպի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։