Air Algerie ինքնաթիռի «սև արկղերը» Ֆրանսիա են ուղարկվել
Մալիի տարածքում կործանված Air Algerie ընկերությանը պատկանող ինքնաթիռի «սև արկղերը» ուղարկվել են Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ Ֆրանսայում դրանք փորձաքննության կենթարկվեն։
Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որում եղել է 110 ուղևոր, կործանվել է Մալիի հյուսիսում։ Ըստ նախնական տվյալների՝ կործանման պատճառը կայծակն ու փոթորիկն էր։ Ուղևորներից 50֊ը Ֆրանսիայի քաղաքացիներ էին։