211652_close_icon

Հակառակորդը կրակել է Կարմիր Խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ. Ազատություն

views-count3503 դիտում article-date 17:48 28-07-2014
Կիրակի օրը Հայաստանի սահմանամերձ Չինարի գյուղը կրկին գնդակոծվել է։ «[url=http://www.azatutyun.am/archive/news/latest/2031/2031.html?id=25472329]Ազատության[/url]» հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասաց, որ կրակել են գյուղի դաշտում աշխատող կոմբայնի վրա՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պահին։ Ըստ գյուղապետի՝ Կարմիր Խաչը նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ, որ այդ ժամերին կրակոցներ չլինեն և գյուղացիները կարողանան դաշտում աշխատել, մինչդեռ հակառակորդը պայմանավորվածությունը խախտել է և, ըստ Սաղոյանի, կրակել է ոչ միայն կոմբայնի, այլև տեղում գտնվող Կարմիր Խաչի աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։ Կոմբայնը Չինարի էին բերել հարևան Մովսես գյուղից։ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ կոմբայնը դաշտից դուրս են բերել կրակահերթի տակ։ Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.azatutyun.am/archive/news/latest/2031/2031.html?id=25472329]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր