Թեհրանի համալսարանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները Եվրադատարանի որոշմամբ չեղարկվել են
                        Եվրոպական դատարանը որոշել չեղարկել 2012-ին Եվրամիության կողմից Թեհրանի Շարիֆ համալսարանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները:
 Համաձայն դատավճռի` համալսարանի ֆինանսական միջոցները պետք է ապասառեցվեն, քանի որ Եվրամիության ներկայացուցիչները չեն կարողացել այդ հարցի վերաբերյալ համոզիչ ապացույցներ ներկայացնել: 
Հիշեցնենք, որ երկրի խորոշագույն բուհը Իրանի միջուկային ծրագրին մասնակից լինելու մեջ էր կասկածվում և պատժամիջոցները հենց սրանով էին պայմանավորված: 
Պատժամիջոցների չեղարկումը պետք է իրականացվի միայն երկու ամիս անց: Սա էլ իր հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ-ին պետք է հնարավորություն տրվի ներկայացնել նոր՝ միջուկային ծրագրերին բուհի մասնակից լինելու վերաբերյալ շատ ավելի համոզիչ փաստեր:   
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1296520]ITAR-TASS[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

