5832 դիտում
12:23 27-07-2014
Քաղաքապետարանը Վարդավառը սկսեց արձաններ ջրելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեւանի քաղաքապետարանը Վարդավառը սկսել է մայրաքաղաքի արձանները ջրելով: «Ջրոցիի» առաջին «զոհը» Ալեքսանդր Մյասնիկյանն էր՝ կոմունիստական հեղափոխական գործիչ, որը կողմնակից էր Վարդավառը Քրիստոսի պայծառակերպության տոնից անջատելուն:
Հաջորդ ջրվողը նրա գաղափարական կոլեգա Ստեփան Շահումյանն էր, որի մասին հեղափոխության երգիչը գրում էր. «Սիրտդ խորունկ ծով, ազնիվ, աննման, ընկեր Շահումյան»:
Վաղ առավոտվանից հայտնի՝ «Թիմուրը եւ իր ջոկատը» ֆիլմի հերոսների նման քաղաքապետարանի եւ վարչական շրջանների չինովնիկները Վարդավառը սկսեցին արձանները «մոյկա» անելով:
Քաղաքացիներն էլ տեսնելով այդ ամենը՝ բաժանվել էին բանակների, մի մասն ուրախ էր, որ արձանները մաքրում էին, մյուս մասը դժգոհում էր, որ առանց հատուկ մաքրեցնող միջոցների արձանները չեն մաքրվի. պարզապես կարող ենք արձանագրել, որ արձանները նույնպես մասնակցեցին Վարդավառին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3408 դիտում
21:27 23-08-2014
Հետաքրքիր արձաններ կամ երևակայությունը սահմաններ չունի. ֆոտոշարք
1366 դիտում
18:13 09-05-2015
Կենդանիների արձաններ` անվահեծերից. ֆոտոշարք
Այս բաժնից
9627 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին