Գտնվել է ալժիրյան կործանված օդանավի 2-րդ «սև արկղը»
ՄԱԿ-ի փորձագետները հայտնաբերել են Air Algerie ավիաընկերության կործանված ինքնաթիռի 2-րդ «սև արկղը»:
«Երկրորդը հայտնաբերվել է Մալիում իրավիճակի կայունացման հարցով գործող ՄԱԿ-ի առաքելության բազմապրոֆիլային փորձագետների խմբի կողմից՝ Գաո քաղաքաից գրեթե 100 կմ հեռավորության վրա»,-հայտնում է Reuters-ը:
«Սև արկղը» տեղափոխվել է Գաո և հանձնվել է ֆրանսիացի զինվորականներին:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որում եղել է110 ուղևոր, կործանվել է Մալիի հյուսիսում: Այն իրականացնում էր Բուրկինա-Ֆասո-Ուագադուգու չվերթը, երբ ցած է ընկել: Զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի բոլոր անդամները: