«Բարսելոնա»-ին դժվար կլինի հաղթել «Ռեալ»-ին. Անդրես Ինիեստա
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան Իսպանիայի 29-րդ տուրում «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղից հայտարարել է, որ իր թիմին բարդ կլինի «Սանտիագո Բերնաբու» մարզդաշատում հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ:
« Իհարկե, մենք ունակ են պարտության մատնել «Ռեալ»-ին: Բայց դա շատ բարդ խնդիր է: Ճիշտ է, ներկայումս պետք չէ մոռանալ «Վալյադոլիդ»-ի և «Օսասունա»-ի հետ կայանալիք հանդիպումները: «Ռեալ»-ի հետ խաղի մասին կմտածենք համապատասխան պահին: Եթե ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար, ապա ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հաղթել «Ռեալ»-ին»,-ասել է Ինիեստան: