ԱՄՆ֊ի հետախուզությունը համագործակցել է Սաուդյան Արաբիայի հետ
ԱՄՆ֊ի ԱԱԾ֊ն համագործակցել է Սաուդյան Արաբիայի ՆԳՆ֊ի հետ։ Այս մասին հայտնում է Intercept֊ը՝ հղում անելով Սնոուդենի կողմից ներկայացրած փաստաթղթերին։
Նշվում է, որ համագործակցությունը ծավալվել է անկախ Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտման մասին ԱՄՆ֊ի պետքարտուղարության հայտարարության։
Վաշինգտոնը 2013 թվականին մտադիր էր Էր֊Ռիադին տրամադրել ներքին անվտանգության հարցերով վերլուծական և տեխնիկական աջակցում։