Նյու Յորքում ավելի քան 2,5 հազար մարդ է ցույցի դուրս եկել՝ ընդդեմ Գազայի ռազմական գործողությունների
Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում 2,5 հազարից ավելի մարդ ցույցի է դուրս եկել՝ ի նշան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություների։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post֊ը։
Ցուցարարները Պաղեստինի դրոշներով ժամանել են Թայմս Սքվերի հրապարակ։ Նրանք կոչ են արել ԱՄՆ֊ի իշխանություններին դադարեցնել Իսրայելին օգնության տրամադրումը։