211652_close_icon
views-count1445 դիտում article-date 13:24 26-07-2014

Հայտնաբերվեց 9 տարի անց

Հուլիսի 25-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 1986 թ. ծնված Ռուբեն Բ.-ին, որը 2005 թ. մարտի 1-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ի մասի մեղադրանքով: Խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր