211652_close_icon
views-count4950 դիտում article-date 12:54 26-07-2014

Նոր մանրամասներ՝ երեկ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ 3 ժամից ավելի տևած գնդակոծումից

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, հակառակորդը 3 ժամից ավելի կրակահերթ էր բացել Տավուշի մարզի՝ հիմնականում Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի ուղղությամբ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը վերը նշված գյուղերի գյուղապետերից փորձեց ճշտել, թե ինչ վնասներ են կրել: Նրանք նշեցին, որ բարեբախտաբար ոչ ոք չի վիրավորվել, ինչը հրաշք է, քանի որ հակառակորդի արձակած փամփուշտները տներ են մխրճվել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տուն ներխուժած փամփուշտներից մեկը պոկել է գյուղի բնակիչներից մեկի ջահը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ նշեց, որ իրենց գյուղում էլ հիմնականում տների տանիքները, պատուհանները եւ պատերն են վնասվել: Ավելի վաղ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ասել էր, որ 3 ժամից ավելի վերը նշված գյուղերի վրա հակառակորդը կրակահերթ է բացել: Նրա հետ զրույցի ընթացքում կրակոցնների ձայնը այնքան ուժեղ էր, որ գյուղապետի ձայնը հազիվ էր լսվում: Նա ասել էր, որ մարդիկ պատսպարվել են տներում: Իսկ հակառակորդը կրակում է հենց տների ուղղությամբ «Դեշեկա» տեսակի զենքերով եւ նռնականետերով: Նույն իրավիճակն է նաեւ Այգեպարում:

Նմանատիպ նյութեր