Ինչու՞ են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկնակի թանկացել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գործող խանութը վարձակալության է հանձնված եւ այնտեղի գնային քաղաքականությունը քրեակատարողական վարչության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ կապ չունի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ խանութը վարձակալության է հանձնված 2014 թվականի փետրվարից մինչեւ 2015 թվականը: Սակայն որոշ ճշտումներից հետո ավելացրեց, որ սույն խանութում առկա գները համապատասխանում են շուկայական գներին:
Հիշեցնենք, որ խանութում գների կրկնակի թանկացումից հետո դատապարտյալներն իրենց դժգոհությունն էին բարձրաձայնել՝ ասելով, որ վաճառվող ապրանքներն էլ հաճախ հին են լինում: