Երկրաշարժ՝ Ալյասկայում
Ալյասկայի ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ըստ ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայության՝ էպիկենտրոնը գտնվել է Էլֆին֊Քոուվից 55 կմ դեպի հյուսիս֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 35 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։